Ինչու Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին. ՌԴ ԱԳՆ խոսնակի պարզաբանումը

- in Մամուլ
Zakharova

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանին իր ուժի հաղթանակի առթիվ դեռ չի շնորհավորել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Tert.am-ն այս հարցով դիմել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային: Դիտարկմանը, թե ինքը ինչպես կմեկնաբանի փաստը՝ ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց․

«Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»:

Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքեց․ «Արդեն պատասխանել եմ»: