ՇՊՀ ավագ դպրոցում գործադուլ և դասադուլ է 13-րդ աշխատավարձի հարցով

- in Կրթություն
Gyumri

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ  Արմեն Մելքոնյանը հայտնում է, որ ՇՊՀ ավագ դպրոցում  համընդհանուր դասադուլ և գործադուլ է:

«Դասադուլին մասնակցում է դպրոցի ամբողջ կոլեկտիվը։ Դասադուլ անողների հիմնական պահանջը 13-րդ աշխատավարձի ամբողջական վճարումն է բուհի ղեկավարության կողմից։  Դպրոցում դասապրոցեսը դադարեցված է մինչև խնդրի ամբողջական լուծումը»,-գրել է Մելքոնյանը:

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը անդրադարձել է դասադուլին՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով.

«Ցավոք հիմա Գյումրիում չեմ, որ գնայի դպրոց հանդիպեի աշխատողների հետ, կայցելեմ երկուշաբթի։ Բայց մինչ այդ, խնդրում եմ գործադուլ անողներին, եթե լուրը ճշմարիտ է, բացատրել, թե ինչ է նշանակում 13-րդ աշխատավարձ, ինչ իրավական ակտով է այն սահմանված կամ աշխատանքային պայմանագրերում կա՞ նման վճարման պարտավորություն գործատուի հետ, բացատրեք խնդրեմ, թե ինչու պիտի վճարվի 13-րդ աշխատավարձ եւ՝ ինչ միջոցներից։ Խնդրում եմ բացատրել գործադուլ նախաձեռնողներին եւ անողներին, թե ինչ ջանքեր են դրել իրենց հուզող այս խնդրին լուծում գտնելու եւ իրենց հարցերին պատասխան ստանալու համար։ Թե՞ անակնկալների մեթոդն ամենանախընտրելին է, կուզեի՞ն, որ իրենց հետ էլ անակնկալներով վարվեին։ Մեկ էլ խնդրում եմ գործադուլավորներին՝ գործադուլի հայտարարությունը տարածել եւ ուղարկել անվանական՝ գործատուին։

Էլի մեկ խնդրանք, գործադուլը դասադուլ մի ներկայացրեք, մանկապարտեզ չէ, դպրոց է»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...