Ոստիկանության պարզաբանումը

- in Պաշտոնական

Այսօր Նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Էջմիածնում:

Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը:

Ոստիկանությունը, ձեեռնարկված հրատապ միջոցառուների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը:

Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից երկուսը բերվել է ոստիկանության բաժին: Հետաքննություն է կատարվում:

Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում պարտավոր է պահպանել հասարակական կարգը, կանխել հավանական միջադեպերը, այդ թվում և տարակարծիք քաղաքացիների հնարավոր բախումները, ինչը և արվել է տվյալ դեպքում: Այն, որ ոստիկանները հանդես չեն եկել որպես կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի աջակից կամ օժանդակող, ակնհայտ երևում է նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված տեսանյութերից, իսկ հասրակական կարգի ապահովումը ոստիկանների ուղղակի պարտականությունն է:

Ակցիայի մասանակիցներին և նրանց ընդդիմախոսներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանության գործողությունների անհիմն գնահատականներից և անփաստարկ ու կանխակալ հայտարարություններից:

Հորդորում ենք միջոցառումները կազմակերպել օրենքի պահանջների շրջանակում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...