Պյուրեի ու բլիթների համար. Լուկաշենկոյի ամանորյա նվերը Պուտինին՝ չորս պարկ կարտոֆիլ

- in Միջազգային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բերեց բեկոնի և չորս պարկ կարտոֆիլ։ Այդ մասին հաղորդել է Բելառուսի պետության ղեկավարի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնդը, գրում է ren.tv-ն:

Էյսմոնտի խոսքերով, կարտոֆիլները և ճարպը բերվել են Պուտինի «հատուկ պատվերով»: Նախորդ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հետաքրքրվել էրց, թե ինչ նվեր կցանկանար Պուտինը Բելառուսից:

«Դե ինչ, ինչ կարող եք բերել Բելառուսից, կարտոֆիլ և ճարպ», – պատասխանել էր Պուտինը:

Առատաձեռն Լուկաշենկոն բերել էր չորս պարկ կարտոֆիլ, յուրաքանչյուր պարկում `առանձին սորտեր նախատեսված  տապակելու, թխելու, պյուրե և բլիթ պատրաստելու համար: