Պուտինի շնորհավորանքին սպասելիս

- in Կարծիք
Putin

Ողորմելի մի տեսակ կա մեր մեջ. մեր մեջի ստրուկն է նա, հոգով ու մտոք քծնող,  կերակրատաշտի մնացորդներով բավարարվող, «ով էշ՝ ինքը միշտ փալան» սկզբունքով  ու հիմա էդ տեսակի մի մասը դեպքերի և դեմքերի դասավորությունից ելնելով հեռու է շպրտվել կերակրատաշտի մատույցներից  ու մատնվել սովի …

Բնական հունով գնացող երկրներում նման ցնցում-ցունամիներ հարյուր տարին մեկ է լինում, իսկ Տիրոջն առաջինը անվերապահորեն ընդունած, և առաջինն էլ անվերապահորեն ուրացած մեր երկրում կարող է ամեն տարի և նույնիսկ ամեն օր լինել՝ նայած մեր մարմնի ու հոգու կռապաշտական մոլուցքների տեսակարար կշռի ազդեցվածությանը և այդ նույն դաշտում մեր ու մեր երկրի ապագայի համար աղոթողների հավատի զորությանը…

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններից էս կողմ, քանի տարին գլորվեց դեպի իր բնականոն մայրամուտը, ու հյուսիսի ցարն էլ իր հաշվարկներն էր անում և կարող էր շնորհավորել, կարող էր՝ ոչ, իր գործն է, իր համար է դա լավ ու գնահատելի, որովհետև մենք մեր ընտրությունն ու քայլն  արել ենք, տեր ենք և՛ ընտրությանը, և՛ քայլին…

Կերակրատաշտից զրկված ողորմելի խավն այդ, որ իրեն 60 000 ական է կոչել իրականում երևի 600  է և ոչ աավելի, իր իսկ մնացորդները լափողների ձեռամբ, զավեշտի հասնող տոնայնությամբ, օրը 24 ժամ սղոցում է մեր ականջը, թե պարոն Պուտինը դեռ չի շնորհավորել, իսկ ա՛յ  Սեթրակիչին ու Ազատիչին, դեռ թանաքը չչորացած, նու՛յն օրը, նու՛յն պահին էր շնորհավորում…

Ուշքի եկեք, դուք հենց ձեր երեխաների կողմից եք քարկոծվելու և անիծվելու… Ինչո՞վ եք դուք տարբերվում էն անսեռ ու անդեմ դիակից, ում իր նման անհայրենիք բաշիբոզուկները հատուկ չվերթով  հասցրել էին Լուկաշի  ասուլիսի Գ. Միրզայան գրված ցուցանակին, որպեսզի վերջինս անբուժելի թվացող կենդանու ձայնով ու հայացքով ցուցանակի ՅԱՆ վանկի անունից  հարցնի ՀԱՊԿ-ի քարտուղարի արհեստականորեն փակուղի  մտցված ընտրության մասին, և Լուկաշն էլ, որ կարծես ամբողջ կյանքը էդ հարցի պատասխանած  լինելու համար ապրած լիներ, ևշ սկսեց հոխորտալ, ի՜նչ ոգևորություն, ի՜նչ ուրախություն Բատկայի մոտ, ի՜նչ զարթոնք, կարծես իր իշխանության թվացյալ հավերժությունը էս հարցի պատասխանից էր կախված: Ասում են, թե մի գնդակով երկու նապաստակ խփողը անկրկնելի որսորդ է, Լուկաշի դեպքում ի՜նչ երկու, ի՜նչ երեք, ի՜նչ չորս… Էս անսեռ կենդանու հարցով Բատկան համ  արջին ցեխը կոխեց, որովհետև իր հարազատ եղբայր Բելառուսը Ադրբեջանին զենքի վաճառքի բնագավառում պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնելու փոխարեն, ՌԴ-ից բացի զիջում է ոչ միայն Թուրքիային, այլ նույնիսկ Իսրայելին և Հայաստանին էլ ենթատեքստով հասկացրեց, որ այդ  զենքի ստոր բիզնես- գործարքը մեր թշնամու հետ,  Չինաստանի պարտքը փակելու համար է արել, ձեռի հետ էլ իր Պօլոնեզները  մեր Իսկանդերներին հակակշիռ է ուղարկել, որպեսզի կոնֆլիկտի բալանսը կարգավորի, որովհետև ինքը բարի մարդ է,  շահագռգռված է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելուն, իսկ դրա չլինելու թիվ մեկ մեղավորներն էլ ԱՄՆ-ին ու Եվրոպային է համարում…

Կերակրատաշտի կողքին  որոճացողներիների էդ ողորմելի տեսակն է ժամանակին Ավարայրի դաշտում պարսկական զորքի փղերին գինի մատակարարել, էդ տեսակն է մեր պատմության բոլոր դավադրությունների ու <հզոր> պետություններին ուղարկած բոլոր  մատնագրերի, հեռագրերի ու հաղորդագրությունների հեղինակը… ու հիմա անինքնասեր ստուկաչների  չարադավ շրջանակը փակվում է, 600 000-ից դարձել են իբր 60 000, իրականում ընդամենը 60  ու հենց դրանից է սրանց ցնդաբանության պայթյունը, որ սրանից հետո էլ  առիթ չո ւնեն ուրախանալու, ուրախության վերջին շտրիխն է՝ Աշխարհաբեկ Աշխարհաբեկովիչը  չի՛ շնորհավորել: Այո, չի՛ շնորհավորել և շատ էլ ճի՛շտ է արել, չուզողի աչքն էլ է հանել. շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ չի շնորհավորել, վստահ եմ որ ինքն էլ է ուրախ և ընկալել է, որ մենք այդ շնորհավորանքի կարիքը չունենք, քանզի մենք ազատված ենք մեր  վասալական վերնախավից, իսկ ինքն  էլ  մեղավոր չեր, որ  նախկինում  մեր երկրի ղեկը զավթած, երկիրը դաժանաբար թալանած,  ժողովրդին խոպանչի սարքած,  պետությանը դեֆոլտի հասցրած վայ-իշխանիկները,  Պուտինի և նրա մերձավոր շրջապատի մի տեղն են լիզել անընդհատ,՝ այդ անիմաստ  և  ցարին    վարկաբեկող շնորհավորանքը կորզելու համար, վարկաբեկող, որովհետև երկկողմանի և աշխարհով մեկ գիտեինք, որ ընրությունները հերթական և հաջորդիվ կեղծված են… Իսկ հիմա մենք երկուստեք ազատված ենք այդ խարանից, մենք այլևս պարտնյորներ ենք: Այո մենք այլևս պարտնյորներ ենք, մեր դարավոր բարեկամությունը կենացներից գործի պիտի անցնի, պարզապես հարկավոր է նախկին ճառասաց ներին վռնդել. նրանք պարբերաբար փսխել են այդ սեղանի վրա, գողացել են մեր միջպետական ծրագրերը՝ ծառայեցնելով այն իրենց  գրպանին ու իրենց լակոտների անհագ ախորժակին: Մենք այլևս բարեկամներ ենք և վստահ եմ, որ մոտալուտ հանդիպման ժամանակ Ռուսիո նախագանը  պինդ սեղմելու է մեր Նիկոլի ձեռքը, պինդ գրկելու է նրան, որովհետև այդ  նույն Նիկոլ Փաշինյանն է նրան ազատել մեր նախկին թալանչի ստորաքարշների հետ շփվելու տհաճ պարտականությունից…

Ցավոք մեր ներսի 60 անոցը, որ իրեն ցինիկաբար ու բացահայտ 5-րդ էշոլոն է կոչել, այդպես էլ դեռևս չի հասկացել կատարվածը,  ճիշտ այնպես, ինչպես չէին  հասկանում հզոր Ասորեստանի օրոք, Հռոմեական կայսրության օրոք, Պարսկաստանի, Բյուզանդիայի, Արաբական Խալիֆաթի, Մոնղոլ Թաթարների և այլոց օրոք, և ամենակարևորը՝ հիմա մեր իսկապես թիվ մեկ ռազմական դաշնակից  Ռուսաստանի Դաշնությունը պարտադիր պետք է  իմանա հաստատ ու հարյուր  տոոկոսով մի բան, որ մեր մեջ ռուսաֆոբիա չկա, վրացաֆոբիա, պարսկաֆոբիա և կզարմանաք գուցե, բայց նունիսկ թուրքաֆոբիա  չկա, մեր մոտ կա միայն   սրիկաֆոբիա, իսկ սրիկաները որևե ազգության չեն պատկանում և թերևս նաև դրանում է մեր ժողովրդի ապրելու իմունիտետն ու ստեղծելու հավերժականությունը: Սրիկաների այդ տեսակը ապրում է ամենուր, այդ թվում նաև Ռուսաստանում, նրանց  ամենացայտուն ներկայացուցիչները չեն իջնում Ռուսաստանի հանրային հեռուստատեսության էկրաններից և հայատյացություն են քարոզում Միգրանյան,Գեվարգյան, Զատուլին և այլ հանրահայտ ազգանունների ներքո…

Այո Վլ. Պուտինը նոր իրավիճակից  ելնելով  Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել, բայց մենք այդ քողի տակ ճանաչել ենք իրար, այդ թվում նաև մեր մեջ ապրող պարազիտին ու տականքին, ով, կամ ում տեսակը,  18-21 թվերին ամեն ստոր քայլի գնաց Անդրանիկ զորավարին թուրքական իշխանությունների ձեռքը գցելու համար, ով ամեն ինչ արեց Ղարսի խայտառակ պայմանագիրը  կնքելու համար, Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ին միացնելու համար, 18-21 թվերին եղբայրասպան քաղաքացիական պատերազմի օջախներ ստեղծելու համար, 37-53 թվերին ազգի սերուցքը ևս մեկ անգամ ջնջելու, կամ բռնադատելու համար…  88-2018 թվերին տնտեսությունը զերոյացնելու, զինվորական գործիչներին թիկունքից՝  պետական և տնտեսական գործիչներին ԱԺ դահլիճում ճակատից խփելու համար…

Հիմա էլ է անում և անելու է անհնարինը, քանի դեռ մենք, հրապարակավ ամոթանք, թուք ու մուր և շանսատակ անելու փոխարեն, ասելու ենք. կողք-կողքի ենք աշխատել ԱԺ-ում, դեմ-դիմաց են մեր ամառանոցները, նույն մուտքի վրա ենք ապրում, նույն քաղաքից ենք, նույն շրջանից, նույն գյուղից, լիքը ԽԾԲ-ներ կան մեր արանքում… Մենք ամաչելու ենք՝ իրենց փոխարեն, իսկ նրանք գոռալով, լացելով, հոխորտալով, Եվրոդատարան բողոքելով հարմար պահ են փնտրելու,  հարմար պահի են սպասելու, դեկտեմբերի 7-ի, հոկտեմբերի 27-ի, մարտի  1-ի նման  և օրացույցի էն բոլոր օրերի, որ նրանք ամեենաչնչին հնարավորության դեպքում սև են ներկելու և սև են ներկելու առաջին հերթին իրենց երեխաների, իրենց  ծնողների ու հարազատների՝ հետո նոր միայն՝ մեր ու մեր ազգի համար. և դա անելու են ոչ երբեք որևէ կարևոր տերության պատվերով, այլ անելու են նրա համար, որովհետև նրանք հենց էդպիսի ողորմելի տեսակ են, ցուցանակի տակ խցկած, անդեմ, անսեռ ու անհայրենիք ու հաչոցի համար նախօրոք ոսկոր վերցնող  Գ. Միրզայան տեսակ …

Հ. Գ.  ՀՀ Արտաքին գործոց նախարարությունից  խնդրում և պահաջում եմ Գ. Միրզայանին, Ա. Միհրանյանին, Կ. Զատուլինին  և նրանց նման պատվերով  յոթ մոր ծիծ  կերածներին  « persona non grata » հայտարարել և այլևս բացառել, որ նրանց  ծախված  տեսակի  անիծված ոտքը կոխրտի մեր  սուրբ հողը և այստեղ կարևոր չէ,թե որտեղի քաղաքացի են նրանք անձնագրով, ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՌԴ-ի, Չինաստանի,Ավստրալիայի թե ՀՀ -ի , որովհետև նրանք հայատյաց  վարձկաններ են, իսկ վարձկանները հայտնի բան է,ազգային  պատկանելիություն և հայրենիք չեն ունենում: Արտգործնախարարության այս քայլը անհրաժեշտ է նաև մեր  մեջ ապրող  կերակրատաշտից զրկված  մեր    60 000,  բայց իրականում ընդամենը 60  մոլորյալ « քույր-եղբայրների» համար, որպեսզի նրանք ազատվեն սեփական ատամների կրճտոցից  և ներքին ու արտաքին մաղձից, որովհետև այն խիստ վտանգավոր է առողջության համար:

Վանուշ Շերմազանյան, արձակագիր, հրապարակախոս