Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է ԱԱԾ-ում

- in Տնտեսական
Robert Qocharyan

Կոնգրես հյուրանոցի գործով որպես վկա է ներգրավված Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ շտապել էր` նախկինում սխալ ձևակերպում տալով, թե հյուրանոցը ձեռք է բերվել կաշառքով։

“Պետք է ասեի` ապօրինի ձեռք բերված գումարների միջոցով ձեռք է բերվել Կոնգրես հյուրանոցը։ Հարուցված է քրեական գործ` փողերի լվացման հատկանիշներով։ Պարոն Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա”,- ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, և առաջիկայում այդ գործով կտրվի հստակ տեղեկատվություն։