ՕԵԿ-ը եղել է քրեաօլիգարխիայի քսանամյակի ակտիվ, առանցքային կուսակցություններից մեկը

Arthur Baghdasaryan

ՕԵԿ պաշտոնական հաղորդագրությունից դատելով՝ ակտիվ քաղաքականությունից հեռացել է ոչ միայն Արթուր Բաղդասարյանը․ համենայն դեպս՝ նորընտիր փոխնախագահների շարքում նշված չեն Մհեր Շահգելդյանի ու Հեղինե Բիշարյանի անունները, ովքեր կուսակցության հիմնադրման առաջին օրերից եղել են Բաղդասարյանի ակտիվ թիմակիցները։

ՕԵԿ-ը եղել է քրեաօլիգարխիայի քսանամյակի ակտիվ, առանցքային կուսակցություններից մեկը, Արթուր Բաղդասարյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ խորհրդարանի նախագահ, ԱԽ քարտուղար։ ՕԵԿ-ին, հիմնադրման առաջին իսկ օրից, բնորոշ է եղել պոպուլիզմը, սոցիալական խնդիրների պարզունակ, ագրեսիվ շահարկումը, ինչի շնորհիվ այս կուսակցությունը տարիներ շարունակ վայելել է հասարակության լյումպեն շերտերի համակրանքը՝ թեև սկզբունքային բոլոր հարցերում եղել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների աջակիցը, նրանց քաղաքականության պահապանը։

ՕԵԿ-ի կենսագրության մեջ շրջադարձային եղան 2018-ի իրադարձությունները։ Արթուր Բաղդասրայանը՝ շուրջ 18 տոկոս քվեով, նախագահական ընտրություններում զբաղեցել էր երրորդ տեղը ու նրա կարծիքը, դիրքորոշումը խիստ արժեքավոր էր դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սագսյանի հակադրության գործընթացում։ Բաղդասարյանը կարող էր դառնալ իրապես ապագայի լիդեր, շրջադարձային փոփոխությունների խորհրդանիշ, եթե միանար համաժողովրդական շարժմանը, ինչը փաստացի քաղաքական շրջափակման մեջ կդներ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին՝ նան զրկելով մանևրելու հնարավորությունից։ Սակայն Արթուր Բաղդասրայանն իր ղեկավարած կուսակցությամբ, գերադասեց կոալիցիայի գնալ Սերժ Սարգսյանի հետ՝ այսպիսով լեգիտիմացնելով Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները, քաղաքական ու բարոյական պատասխանատվություն կրելով տասը զոհերի համար։

Արթուր Բաղադասրայանն ու ՕԵԿ-ը տարբեր պատճառներով փորձեցին հիմնավորել իրենց մասնակցությունն, այսպես կոչված՝ Մարտի 1-ի արյունոտ կոալիցիային, սակայն այդ փաստարկներն այլևս համոզիչ չէին հասարակության համար, որի աչքերում ՕԵԿ-ը շատ դեպքերում ավելի մերժելի ու օտար դարձավ, քան նույնիսկ՝ ՀՀԿ-ն։

Արթուր Բաղադսարյանը ԱԽ քարտուղարի պաշտոնից հեռացավ, երբ արդեն, ըստ էության, պահանջարկված չէր անգամ Սերժ Սարգսյանի իշխանության համար։ Բացարձակապես պատահական չէ, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ՕԵԿ-ին թողեց բախտի քմահաճույքին ու անգամ բաժանված ընտրակաշառքը չօգնեց, որպեսզի Բաղդասարյանի թիմը հաղթահարի անցողիկության շեմը։

Թավշյա հեղափոխության օրերին ՕԵԿ-ը գրեթե ամեն օր հանդես էր գալիս հայտարարություններով՝ պատրանք ստեղծելով, թե մասնակից է համաժողովրդական շարժմանը, սակայն հեղափոխությունն իրականում ուղղված էր Մարտի 1-ի կոալիցիայի բոլոր չորս ուժերի դեմ ու ՕԵԿ-ի ֆիասկոն կանխատեսելի էր՝ ինչպես մյուս երեք կուսակցություններինը։

Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրություններում ՕԵԿ-ը ստսացավ շուրջ մեկ տոկոս քվե, ինչը հանրային իրական գնահատականն է այս կուսակցության գործունեությանը։

Արթուր Բաղադասայանն, ըստ էության, փախչում է խորտակվող նավից, որն այլևս փրկվելու որևէ շանս չունի։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...