ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը կարելի է քննարկել

- in Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովի 3-րդ փոխնախագահի պաշտոնը կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

Այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:

«Հետագա շահարկումներից խուսափելու համար մենք չպիտի գնանք ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով: Ըստ էության, այդ նախընտրությունը տվել են ընտրողները և իրենց քվեարկությամբ ձևավորել որոշակի համամասնությամբ ընդդիմադիր խմբակցություններ: Իմ մոտեցումն է չխախտել այդ համամասնությունը և չխախտել ժողովրդի քվեարկությամբ ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Եթե կա մի ընդդիմադիր խմբակցություն, որը մյուսից առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, ապա, ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ հենց այդ ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությանն էլ կհասնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը»,- ասաց Միրզոյանը:

«Բայց ո՞վ ասաց, որ սուպերվարչապետական համակարգը մնում է նույնը: Ես ասում եմ, որ այո, փոխվելու է: Դետալների մասին կխոսենք հետո»,- այսօր լրագրողներին ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին իրենք խոսել են մշտապես: «Մենք ինքներս վերջին ամիսներին բախվել ենք իրավիճակների, որտեղ գոյություն ունեին, եթե ոչ սահմանադրական փակուղիներ, ապա բավական վտանգավոր խութեր պետականության համար, անկախ նրանից, թե ով է ընդդիմություն ու իշխանություն: Այդ խութերը պետք է վերացվեն, այդ ամբողջը պետք է լինի Սահմանադրությամբ, չպետք է լինի քաղաքական իրավիճակ, երբ որ գրված չլինի, թե այսուհետ որ մարմինն ու ինստիտուտն ինչ հնարավորություններ ունեն»,- ասաց նա:

Լրագրողները նկատեցին, որ Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծով ուժային կառույցները շարունակելու են ենթարկվել վարչապետին, այնինչ, երբ ՀՀԿ-ն էր նման նախագիծ բերել, Արարատ Միրզոյանը և մյուսները քննադատում էին այդ մոտեցումները:

«Նաև դա է քննարկվում, երբ կլինի վերջնական, կարող ենք խոսել: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը կարելի է քննարկել»,- ասաց Միրզոյանը:

«Կան հետաքրքիր զարգացումների հնարավորություններ, հիմա այդ հնարավորությունները քնարկվում են և ՀՀ ներսում, և ռուսաստանյան  գործընկերների հետ»,- այսօր լրագրողներին ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ ընթացող բանակցություններին:

Հարցին, թե հնարավո՞ր է գազի գինը նվազեցվի, որոնք են այդ հետաքրքիր զարգացումները, նա պատասխանեց. «Ամեն դեպքում, հարցը փակ չէ, հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել: Եվ ես սա չեմ ասում, որ որևէ լղոզված կամ խուսափոխական պատասխան տամ, իսկապես տարբերակներ կան, քննարկելու թեմա կա, հարցեր ու ենթաթեմաներ կան: Հիմա և մեր կառավարությունն է աշխատում այդ ուղղությամբ, և ակտիվ կոնտակտներ կան ռուսական կողմի հետ”, ասաց նա:

Հարցին՝ բանակցում են ռուսական կողմի հետ, թե՞ միայն Գազպրոմ Արմենիայի ղեկավարության, Միզոյանը պատասխանեց՝ և-և:

“Շատ տարբեր սցենարներ կան, քննարկվում է ինչպիսին կլինի արդյունքը, քննարկումները տարբեր ելքեր կարող են ունենալ: Ես մի բան կարող եմ ասել՝ և գործընթացում ընդգրկված հայկական կողմից բոլոր պաշտոնյաներն անում են առավելագույնը՝ ՀՀ քաղաքացիների ու երկրի համար առավել նպաստավոր պայմաններ ստանալու համար”,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...