ԱՄՆ-ն Սև ծով դեսանտ է ուղարկել

- in Միջազգային
nav

Ամերիկյան «Ֆորթ ՄաքՀենրի» (USS Fort McHenry) մեծ դեսանտային նավը Սև ծով է ուղևորվել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ՌԾՈՒ Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությունը:

Նավն արդեն Դարդանելի նեղուցում է:

Վեցերորդ նավատորմի հրամանատար Լիզա Ֆրանկետին հայտարարել է, որ այդ միջոցառումները հաստատում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների՝տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու վճռականությունը:

«Ֆորթ ՄաքՀենրի»-ն կարող է օդային բարձիկին 5 դեսանտային մոտորնավակ կամ LCM-6 դասի 21 մոտորանավակ կրել: Այն կարող է ավելի քան 400 ծովային հետևակի փոխադրում ապահովել: