Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացում, մտան կառավարության շենք

- in Սոցիալական

Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացում կառավարության նիստին զուգահեռ:  Քիչ առաջ նրանք իրենց ձայնը լսելի դարձնելու համար մտան կառավարության շենք: Նրանց մոտեցավ վարչապետի օգնականը:

Ավտոներկրողներին անհանգստացնում է 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Ավտոներկրողները ՊԵԿ նախագահին քննադատում են նաև նախորդ տարվա ընթացքում հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը վերացնելու համար: Ըստ նրանց՝ 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով:

Ավտոներկրողները հունվարի 11-ին բողոքի ակցիան էին նախաձեռնել Բրազիլիայի հրապարակում՝ պահանջելով մաքսազերծման գների իջեցում և վարչապետի հետ խոստացված հանդիպման կազմակերպում, որի ընթացքում կներկայացնեն իրենց բողոքներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չկայանալու դեպքում ավտոներկրորղները հայտարարել են, որ կվերսկսվեն բողոքի գործողությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments