Արարատ Միրզոյանը հերքում է հոգևոր կրթություն ստացած լինելու մասին տեղեկությունները

- in Հասարակություն

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հերքում է հոգևոր կրթություն ստացած լինելու մասին տեղեկությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:

«Ես հոգևոր կրթություն չեմ ստացել: Եթե ստացած լինեի, անպայմանորեն հպարտությամբ կնշեի»,- ասաց նա:

Միրզոյանի խոսքով` ինքը հոգևորականի հանդերձանք կրել է, բայց ոչ ճեմարանի ուսանողի կարգավիճակում:

«Ես առիթ ունեցել եմ աշխատելու Անթիլիասում մեկ ամիս։ Աթնիլիասի կաթողիկոսության աթոռի հրավերով գնացել եմ կանոնակարգելու իրենց արխիվը: Մի օր, եթե չեմ սխալվում Դպրեվանք այցելության ժամանակ առիթ է եղել այդ հանդերձանքը փորձել»,- նշեց Միրզոյանը: