Արարատ Միրզոյանը 131 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ

- in Պաշտոնական

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ նախագահի ընտրության արդյունքները:

Հովակիմյանը նշեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 132-ը: Արարարտ Միրզոյանը ստացել է 131 կողմ քվե, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց այս քվեների համար, ասաց, որ դա չափազանց պարտավորեցնող է: «Այժմ մոտենալու եմ խմբակցությունների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեմ»,- ասաց նա:

Ազգային ժողովը քննարկում է փոխնախագահների ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ երրորդ փոխնախագահի տեղը պատկանում է ընդդիմությանը: ԱԺ փոխնախագահներն ընտրվելու են փակ գաղտնի քվեարկությամբ:

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իրենց խմբակցության կողմից առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները:

Նշենք, որ Իմ քայլը խմբակցության անդամներն ասել են, որ երրորդ փոխնախագահի տեղի համար սատարելու են ԱԺ փոխնախագահի ԲՀԿ թեկնածուին, քանի որ ընտրություններոի արդյունքներով ԲՀԿ-ն է երկրորդ խորհրդարանական ուժը:

ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնի համար Բարգավաճ Հայաստան խմբակցությունն առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ առաջադրում են Մանե Թանդիլայնի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Իմ քայլը խմբակցությունն արդեն հայտարարել է, որ սատարելու է ԲՀԿ թեկնածուին, քանի որ այն թվով երկրորդ ուժն է խորհրդարանում: