Բենզինը էժանացել է ավելի քան 10 տոկոսով. բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացո՞ղ»

- in Տնտեսական
benzin

Հանրապետության բենզալցակայանների մեծ մասում երեկ երեկոյան «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմում էր արդեն 400 դրամ: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բենզինը Հայաստանում էժանացել է մոտ 10 տոկոսով:

Անցած ողջ տարվա ընթացքում նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հանրապետության բենզալցակայաններում 440-450 դրամ էր: Բենզինը սկսեց էժանանալ դեկտեմբերի սկզբից: Թե ինչով է սա պայմանավորված՝ պաշտոնական որեւէ բացատրություն դեռ չի հնչել:

Ըստ որոշ լուրերի, բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացող»:

Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկաներում նկատվում է բենզինի թանկացում: Ի դեպ, վերջին տարիներին առաջին անգամ բենզինը Հայաստանում ավելի էժան է, քան Վրաստանում: Բենզինի էժանացումը կշարունակվի թե ոչ՝ առայժմ հայտնի չէ: