ԲՀԿ-ն որոշել է, բայց հետո կասի

- in Ով ով է ...
Iveta Tonoyan

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, խմբակցության քարտուղարի և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացրել է, սակայն դրանց մասին կհաղորդի ավելի ուշ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորների մանդատների հանձնման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրելու է՝ որպես խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և ամենամեծ ընդդիմություն: Առաջիկա օրերին մեր թեկնածուի անունը կհրապարակենք: Թե փոխնախագահի թեկնածուների, թե խմբակցության քարտուղարի անունների համար ավելի ուշ քաղխորհրդի հայտարարությամբ հանդես կգանք: Որոշումներ կան, բայց դրանց մասին կհաղորդենք ավելի ուշ»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով հանգամանքին, որ մանդատների հանձնման արարողությանը ներկա չէր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանն ասաց, որ նա ավելի վաղ պլանավորված միջոցառումներ է ունեցել:

«Մեր շատ գործընկերների անուններ են շրջանառվում՝ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արթուր Գրիգորյանի, Միքայել Մելքումյանի եւ մի քանի այլ գործընկերների անուններ: Ընդամենը պետք է զինվել համբերությամբ, սպասել»,-ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...