Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել

- in Մամուլ
Gagik Tsarukyan

Հրապարակ թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, եւ հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։

Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթանում են մշտապես, ինչ վերաբերում է խնդիրը դատարանում վիճարկելուն, այո, վիճարկում ենք, որովհետեւ նշված խախտումները չկան»։

Ի՞նչ թվերի մասին է խոսքը։ «Հարցրեք համապատասխան մարմիններին»: Տեսակետ կա, որ դա քաղաքական կոնտեքստ ունի։ «Թող իրենք պատասխանեն նաեւ այդ հարցին։ Ինչ վերաբերում է մեզ, մենք ստեղծել ենք գազի քննիչ հանձնաժողով` խնդիրն ավելի լայն հասկանալու համար»: