Գդանսկի քաղաքապետի սպանության գործն անսպասելի շարունակություն է ստացել

- in Միջազգային
Danakaharutyun

Լեհաստանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել՝ Գդանսկի 53-ամյա քաղաքապետ Պավել Ադամովիչի սպանության հետ կապված: Կալանքի տակ է առնվել հսկիչների խմբի պետը, որը համերգի ժամանակ հետևել է կարգին:

Քննիչները կասկածում են, որ նա ստում է: Ավելի վաղ տղամարդը պնդել է, որ Ադամովիչին սպանած Լեհաստանի քաղաքացի Ստեֆան Վ.-ն բեմում է հայտնվել լրագրողական անցաթղթով, սական պարզվել է, որ նա հսկիչ ծառայության անցաթուղթ է ունեցել:

Հիշեցնենք. Գդնասկի քաղաքապետը մահացել է անցած շաբաթ՝ համերգի ժամանակ նրա վրա դանակով զինված տղամարդ է հարձակվել: Նրա սպանության և դրան հաջորդող երեք օրերը մայրաքաղաք Վարշավայում սուգ է հայտարարվել, իսկ հուղարկավորության  օրը նախագահ Անժեյ Դուդան համազգային սուգ է հայտարարել: