Գերմանիայից արտաքսվել է ադրբեջանական ազգանունով ներկայացած հայ ընտանիքը

- in Սոցիալական
Migracia

Գերմանական Wormser Zeitung հանդեսը հոդված է հրապարակել Գերմանիայից հայ ընտանիքի արտաքսման մասին, որը երկրի միգրացիոն ծառայությանն ադրբեջանական ազգանունով էր ներկայացել փախստականի կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Հոդվածում նշվում է, որ հայ ընտանիքը (իսկական ազգանունները՝ Մկրտչյան ու Խալաթյան) երեք անչափահաս երեխաների հետ ներկայացել են որպես Հասանով Գերմանիայում ապրելու իրավունք ստանալու գործընթացն արագացնելու համար:

Ներկայում ընտանիքն արդեն Հայաստանում է և բնակվում է հարազատների մոտ: