Գոնե մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղության

- in Հասարակություն

Գոնե մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղության, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին խաղաղության  պատրաստելու մասին։

Նա ասաց, որ հասարակությանը խաղաղության նախապատրաստելու մասին դրույթը գալիս է Վիեննայի պայմանավորվածությունից:

Հարցին, թե արդյոք ՀՀ նոր իշխանությունները պնդում են Վիեննայի եւ Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ նոր իշխանությունը հրաժարվել է պնդել Ադրբեջանին կատարել այդ պայմանավորվածությունները, Իգիթյանը նշեց․

«Չկա այդպիսի տպավորություն, կան այդպիսի ինֆորմացիոն հոսքեր, որոնք գալիս են նախկին իշխանություններից, որոնք ուզում են, որ նման բան լինի։ Իրականում նման բան չկա, որովհետեւ բոլոր հանդիպումներն ուղղված են Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը։ Նույնիսկ այս հանդիպումը կոչված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...