«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել. դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

- in Առողջություն
erexa

Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը հունվարի 10-ին նորածին է մահացել:

«Նորածին երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ երեխան մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով` նորածնի մահվան փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: