Դատախազն Աշտարակի ճանապարհին Opel–ով բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել – Լուսանկարներ

- in Սոցիալական
vtar

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում հունվարի 6–ին։

Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Աշոտ Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի 199 GG 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում բախվել ծառին՝ վնասելով այդ հատվածով անցնող գազատար խողովակն ու հենասյուները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային գազի գրասենյակի ծառայողները, ովքեր փրկարարների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի, որից հետո կարգի են բերել վթարված գազասյուները։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, և Ա. Խաչատրյանն աշխատում է որպես դատախազ։ Ճանապարհը եղել է անցանելի և ոչ մի խոչընդոտ չի եղել։