Դատավորին զանգահարած մարդը մահացել է

- in Մամուլ
Armen Gevorgyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը:

Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը եւս նրան չկալանավորի:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` առաջին ատյանի դատարանում էլ միջնորդությունը քննելիս պարզվել է, որ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է  արդարադատության իրականացմանը: Ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գեւորգյանի դեմ, եւ այդ անձը հայտնի գործարար Սիլվա  Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ եւս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառք վերցնելու համար:

Նաեւ ասվել է, որ «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է  լինի ապացույց, որ  ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ Գեւորգյանը ճնշումներ է գործադրել: Ի դեպ, Պողոսյանին զանգահարած անձն էլ, ըստ մեր տեղեկությունների, մահացել է»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...