ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել Հայաստանի ընտրությունները

- in Պաշտոնական
exxv

ԵԽԽՎ–ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։

Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պոչեյը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ բացակայել են։

Խոսեցին նաև ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի ներկայացուցիչները, որոնք նույնպես շատ դրական գնահատեցին տեղի ունեցած ընտրությունները։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացվեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակվեցին ազատ և ժողովրդավարական: «Արմենպրես»ի հաղորդմամբ, զեկույցի հեղինակը լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոչիեյն է (Եվրոպական ժողովրդական կուսակցություն):

«Առանձնակիորեն շեշտվեց նախընտրական թափանցիկ մթնոլորտի առկայությունը և 3 ժամանոց քաղաքական դեբատի անցկացման բացառիկությունն ու կարևորությունը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառման մեջ նշում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Տաթևիկ Հայրապետյանը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ է վերընտրվել Լիլիան Մորի Պասկեն: