exxv

Ազգային ժողովի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը։

Պատվիրակության ղեկավարը կլինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Հիմնական կազմում ընդգրկված են Իմ քայլը խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, իսկ Լուսավոր Հայաստանից Էդմոն Մարուքյանը։

Պատվիրակության փոխարինող կազմում են Իմ քայլը խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •