ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների հաջողությունը Հնդկաստանում

Bzhishk

ԵՊԲՀ  ազգությամբ հնդիկ երկու բժիշկ-շրջանավարտներ` Պրաբջոտ Սինկխը և Պոլ Ջեյսնը, բարձր արդյունքներ են գրանցել իրենց երկրում:

Դեռևս 2017 թվականի ապրիլին ԵՊԲՀ Կարիերայի Կենտրոնի կողմից կազմակերպված FMGE նախապատրաստական դասընթացի շնորհիվ նրանք  Հնդկաստանում հաջողությամբ հաղթահարել են դժվարին քննությունը բացառապես ի հաշիվ իրենց մայր բուհում ստացած գիտելիքների։

FMGE քննությունն անցկացվում է Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից, որին մասնակցում են արտասահմանյան բուհերում ուսանած բոլոր հնդիկ ուսանողները, ինչն անհրաժեշտ է Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար։ Հնդկաստանում դասընթացների միջին արժեքը մոտավորապես 6000 ԱՄՆ դոլլար է, սակայն ԵՊԲՀ-ն իր վրա է վերցրել ողջ ֆինանսական բեռը և ուսանողների համար այս դասընթացները կազմակերպում է անվճար։ Դասընթացները անցկացվում են ԵՊԲՀ հանրակացարանային համալիրում, որպեսզի դրանք առավել հասանելի լինեն ուսանողների համար։ Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար մասնակիցներին տրամադրվում են հայրենական արտադրության պլանշետներ՝ «Արմթաբեր»։

FMGE քննության նախապատրաստական դասընթացներն ակնհայտ բարձրացնում են թե՛ համալսարանի, և թե՛ մեր երկրի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։

 ԵՊԲՀ լրատվական ծառայություն

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...