Երեւան-Արմավիր-Երեւան երթուղու վարձավճարը բարձրացել է 100 դրամով. որն է պատճառը

- in Սոցիալական
aragachap

Երեւան-Արմավիր-Երեւան երթուղու վարձավճարը 400 դրամից դարձել է 500 դրամ: Այս մասին մեր զրույցում ասաց վերոնշյալ երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը:

Խաչարյանը նշեց, որ իրականում ընկերությունը մրցույթով հենց 500 դրամով էլ հաղթել էր, սակայն երկար ժամանակ, հաշվի առնելով ժողովրդի վիճակը, սպասարկել է 400 դրամով:

Հարցին, թե ինչո՞ւ են որոշել բարձրացնել գինը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Մենք նոր «Մերսեդես սպրինտեր» մեքենաներ ենք ձեռք բերել: Քաղաքացիներն էլ տեսնում են, որ նոր մեքենաներ են ամբողջությամբ եւ դրա համար էլ դժգոհություններ չունեն գնի հետ կապված»:

Խաչատրյանը նշեց, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հետ են հանդիպել եւ զրույցի ժամանակ էլ նշել են, որ մեքենաները ամբողջությամբ նոր են ձեռք բերված, ֆինանսական խնդիրներ կան եւ հենց դա է պատճառը, որ ընկերությունն ի սկզբանե մրցույթով հաղթած գնով է սկսում աշխատել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...