Երևանը ապրելու տեսանկյունից ավելի հարմարավետ է, քան Բաքուն, Թբիլիսին եւ Մոսկվան. Numbeo

- in Հասարակություն
Jrvezh Yerevan

Երևանը ապրելու տեսանկյունից ավելի հարմարավետ է, քան Բաքուն և Թբիլիսին, վկայում են Numbeo կենտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքները:

Փորձագետները վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել քաղաքների բնակչության եկամուտները և գնողունակությունը, նվազագույն աշխատավարձը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, առողջապահության մակարդակը, կլիման, ճանապարհային երթևեկությունը:

226 քաղաքների ցանկում Երևանը զբաղեցնում է 167-րդ հորիզոնականը, Թբիլիսին՝ 172-րդը, Բաքուն՝ 197-րդը: Այսպիսով՝ Հայաստանի մայրաքաղաքը վարկանիշում առաջ է անցել այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Մոսկվան (191), Թբիլիսին (172), Բաքուն (197) եւ Թեհրանը (215):

Հետխորհրդային երկրների քաղաքներից ամենահարմարավետը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսն է՝ 99-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով Բրյուսելից, Մադրիդից, Լոնդոնից, Նյու Յորքից: Աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...