Երևանում ամուսիններն իրենց երեխայի հետ վրաերթի են ենթարկվել

- in Սոցիալական
vtar

Հունվարի 2-ին՝ժամը 17։35-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ BMW մակնիշի 67 AA 776 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի միջոցով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մինչ բժիշկների մոտենալը, վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Ականատեսների պնդմամբ՝ վրաերթի ենթարկվածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և և նրանց երեխան, ովքեր ՌԴ քաղաքացիներ են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...