Երևան-Ալավերդի երթուղին սպասարկող «ГАЗель»-ը գլորվել է ձորը. վարորդը մահացել է

- in Պաշտոնական
vtar

Հունվարի 12-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Գարեգին Հովհաննիսյանը իր վարած ГАЗель մակնիշի 18 65 Լ համարանիշի ավտոմեքենայով Աքորի-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 30 մետր գլորվել ձորը:

Երևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գ. Հովհաննիսյանը Փամբակ գյուղի վարչական տարածքում՝ շտապօգնության ավտոմեքենայի սրահում, բժիշկների ներկայությամբ մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում էր Երևան-Ալավերդի երթուղին: