Զարուհի Փոստանջյանն այս անգամ որոշել է «քաշել» Ծռերին

Zaruhi Postanjyan

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր՝ հունվարի 9-ին որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։

Նախորդ՝ դեկտեմբերի 26-ի դատական նիստից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Պավլիկ Մանուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում և իր նպատակն այս գործով արդարացման հասնելն է։

Հետաքրքիր է, որ Զարուհի Փոստանջյանը պաշտպանելու է Սասնա Ծռերից առանձնացած Պավլիկ Մանուկյանի և նրանց պաշտպանության տակ գտնվող Արմեն Բիլյանի շահերը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Արդյո՞ք դա համաձայնեցված է Սասնա Ծռեր կուսակցության հետ և արդյո՞ք արդեն համընկնում են Փոստանջյանի ու Ծռերի շահերը, ի՞նչն է դրա համար խթան կամ հիմք հանդիսացել:

Բանն այն է ու թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Զարուհի Փոստանջյանը չի կարողանում ներել ապրիլի 22-ի դեպքը Հանրապետության հարապարակում, երբ ժողովրդական շարժման ակտիվիստները ձերբակալված էին, իսկ նա ցանկանում էր երկու զույգ մեկ թաք անդամներով ձեռաց ստանձնել շարժման նոր առաջնորդի դերն ու վերցնել ամբիոնը: Դա նրան չհաջողվեց, որին էլ հետևում է վայրահաչությունները թավշյա հեղափոխության ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հասցեին. «Այն, ինչ տեսնում ենք օրինականության շեղում է, ու մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանավորումը պատիժ չէ։ Այս նախնական կալանավորումները բեմականացված են։ 8 ամիս է անցել հեղափոխությունից, դա հեղափոխություն չէր, այլ տեղափոխություն։ Ուղղակի կան բեմադրություններ՝ կալանքի տակ վերցնել, շահարկել։ Որքանով տեղյակ եմ՝ արդարության սկզբունքի հիման վրա տեղի չի ունեցել։ Նախնական կալանավորման դեպքում անձը անմեղ է, այն չի կարող տարիներ շարունակ տևել։ Տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ նախնական կալանավորումներն այսօրվա իշխանությունները շահարկում են»,- այսօր «Սասնա Ծռեր» խմբի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԾԿ նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Հիմա ի՞նչ է ստացվում, Սասնա Ծռերն էլ են դեմ դուրս գալիս Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարման օրոք որդեգրված քաղաքականությանը, թե՝ սրանով ակնարկում են նրան, թե իրենց պետք է բարի աչքով նայել, այլապես կդառնան զարուհիփոստանջյան:

Իհարկե՝ չի բացառվում նաև, որ ինքը՝ Զարուհի Փոստանջյանն է որոշել «քաշել» Սասնա Ծռերին ու դա անել Սերժ Սարգսյանի պատվերով, որովհետև մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք, որ Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ ստեղծված ԵԾ-ն ժամանակին չէր հայտնվի Երևանի քաղաքապետարանի ավագանիում իբրև երրորդ մասնակից քաղաքական ուժ, եթե Սերժ Սարգսյանն իր գրպանային կուսակցություններից՝ ՍԻՄ, ՀՔԴՄ, ԱՄԿ, ՄԻԱԿ և այլն, որևէ մեկին առաջադրեր: Հիմա էլ եկել է նույն Փոստանջյանի ձեռքով Պավլիկ Մանուկյան – Սասնա Ծռեր կուսակցություն հակադրությունն այս ճանապարհով սրելո՞ւ, թե՝ հանգուցալուծելու ժամանակը:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ