Թուրքիայից Հայաստան առանց մաքսազերծման լոլիկ ներկրելու հարցը, տարվելու է կոշտ պայքար

- in Տնտեսական

Հայաստանում 2018թ. ամռանն իրականացրած նորամուծությունը, որով ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակությունը բարձրացվեց՝ մինչեւ 50 կգ, նպաստեց մաքսանենգ ճանապարհով լոլիկի ներկրմանը Թուրքիայից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ասեմ, որ այդ 50 կիլոգրամներով, բավականին մեծ քանակությամբ, մաքսանենգ ճանապարհով լոլիկ է ներմուծվել Հայաստան: Դրա վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք, մի պարզ պատճառով, որ  դրանք մաքսային ձևակերպում չեն ստացել: Շատ դեպքերում տասը կամ քսան տոննանոց  բեռնատարները եկել են և Վրաստանի ու Հայաստանի միջև չեզոք գոտում  դատարկել են իրենց բեռը, ու  մարդիկ հիսուն կիլոգրամներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Եվ շատ դեպքերում մենք չենք կարողացել որևէ հսկողական գործառույթ իրականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Անանյանը:

Նա տեղեկացրեց, որ 2019թ. հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում  կանոններ են փոխվել, ու ուղեբեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, իսկ առավելագույն արժեքային չափը՝ 500 եվրո, կառավարությունը քննարկել է այդ խնդիրը, և որոշում կայացնելուց հետո կոշտ պայքար է մղելու ստեղծված վիճակի դեմ:

«Կառավարության որոշմամբ ուղեբեռի թույլատրելի քանակությունը բարձրացնելիս, մենք նպատակ ունեինք աջակցել բնակչությանը, որ իր կենցաղային նպատակների համար ավելի մեծ քանակությամբ ուղեկցող բեռ ներկրի»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սպասարկման օբյեկտների ղեկավարների դժգոհություններին՝ ուղղված շրջանառության հարկի շեմի բարձրացման դեմ:

Նշենք, որ նախկին 6 տոկոսի փոխարեն այս տարվա հունվարից սպասրակման օբյեկտներն արդեն 8 տոկոս շրջանառության հարկ պետք է վճարեն: Անանայանն ասաց, որ հանդիպում է նախատեսվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, կլինեն լուծումներ:

Հարցին, թե հնարավո՞ր է նորից 6 տոկոս շեմ սահմանվի, քանր որ մարդիկ չեն ոզում 8 տոկոսը, նա պատասխանեց. “Հիմա պետք է հիմնավորենք, թե մենք ինչ ենք ուզում, նրանք ինչ են ուզո՞ւմ”:

Նա նշեց, որ ոլորտում կան բարեխիղճ և ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողներ: Եվ բարեխիղճ հարկ վճարողների մոտ ստվերը վերահսկելի է կամ գրեթե չկա, նրանց մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է համեմատած նախկինում գործող արտոնագրային վճարի մեխանիզմի հետ:

“Հիմա բիզնեսը կառավարության հետ պետք է նստեն ու որոշեն՝ այն որ բեռն է, որ այսօր տուրիզմին, գյուղատնտեսությանը նպաստող շատ կարևոր ճյուղի հարկային բեռը բարձրացնել կամ չբարձրացնելու պայմաններում որևէ ռիսկեր չեն լինի”,- ասաց նա:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ հարցադրումներին, թե ինչու պետք է նոր սերնդի ՀԴՄ-ների համար տնտեսվարողները 160 հազար դրամ վճարեն, եթե դրանք ավելի էժան կարող են ձեռք բերել: Ըստ Անանյանի՝ էժան ՀԴՄ-ները, որոնց մասին խոսում են տնտեսվարողները, համադրելի չեն այս ՀԴՄ-ների հետ:

“Մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ սահմանվել են տեխնիկական պահանջներ: Ցանկացած մեքենա, որն այդ տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միացվել մեր համակարգին և գործել: Այսինքն՝ ազատականացվել է, և չկա այդպիսի պահանջ, որ անպայման պետք է ձեռք բերեք այդ ՊՈԱԿ-ի ՀԴՄ-ն”,- ասաց նա:

Ըստ Անանյանի՝ ՊՈԱԿ-ի ներմուծած ՀԴՄ-ի ինքնարժեքը կազմում է 158 հազար դրամ, վաճառքի գինը սահմանվել է 160 հազար դրամ, այսինքն՝ գրեթե այնքան, ինչքան ինքնարժեքն է: Նաև օրեսդրությամբ տրված է հնարավորություն, որ տնտեսվարողները տարաժամկետ վճարումով դրանք ձեռք բերեն: Նա թվարկեց, թե ինչ ֆունկցիաներ պետք է ունենան տնտեսվարողների կողմից իրենց ճանապարհով ձեռք բերված ՀԴՄ-ները: Եթե դրանք կհամապատասխանեն այդ տեխնիկական պահանջներին, կարող են բերվել և հաշվառվել հարկային մարմիններում ու օգտագործվել:

Ըստ Անանյանի՝ նախկինում ՀԴՄ-ների ներմուծմամբ զբաղվող ՊՈԱԿ-ը բյուջեից սուբսիդավարում է ստացել, գրեթե ինքրաժեքով վաճառել է ՀԴՄ-ները, հիմա այդ սուբսիդավորումը չի տրվի:

Spread the love