Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել. զոհերը ուկրաինացիներ և ադրբեջանցիներ են

- in Միջազգային
nav

Երեկ Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է «Վոլգա-Բալթ» ապրանքատար նավը: Պատճառը բարձր ալիքներն են եղել, որի ուժգին տատանումների հետեւանքով  նավը կիսվել է, այնուհետ Սամսուն քաղաքից 80 կմ հեռավորության վրա խորտակվել:

Նավի անձնակազմը հասցրել է աղետի ազդանշան տալ սահմանային ծառայությանը:

Նավում 13 հոգի է եղել, որոնցից 11-ը՝ Ուկրաինայի, 2-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Զոհվել են անձնակազմի 6 անդամ, որոնցից 4-ը՝ ուկրաինացիներ:

Ողջ մնացածներին տեղափոխել են Սամսունի տարբեր հիվանդանոցներ: