Թուրքիայի ոստիկանությունը բիրտ մեթոդներով ցրել է բանվորների բողոքի ակցիան

- in Հասարակություն
Turky

Թուրքիայի Իզմիր քաղաքի գործարաններից մեկի բանվորները բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքապետերանի շենքի դիմաց։  

Նրանք պահանջել են քաղաքապետարանի շենքի դիմաց կազմակերպել մամուլի ասուլիս, որի ընթացքում կարտահայտեն իրենց դժգոհությունը։ Բանվորները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից, հայտնում է Ermenihaber-ը։

Բողոքի ակցիային միջամտել է ոստիկանությունը: Բողոքի ակցիայի մասնակիցների դեմ օգտագործել են  մահակներ և արցունքաբեր գազ։ Բերման է ենթարկվել 15 բանվոր, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...