Vache Gabrielyan

ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը նաեւ օրերս նշանակվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան, փոխվարչապետի պաշտոնը դադարեցնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Գաբրիելյանը հայտարարագրել է 2 բնակարան եւ 1 առանձնատուն: Շարժական գույք` ըստ հայտարարագրի չունի:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Գաբրիելյանն ունեցել է 60 հազար դոլարի եւ 24 մլն 11 հազար 62 դրամի չափով հանձնած փոխառություններ: Նրա դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 3 մլն 950 հազար դրամ եւ 1600 եվրո:

Նախկին փոխվարչապետը 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը ունեցել է 13 մլն 719 հազար 176 դրամի չափով եկամուտ: Եկամուտի աղբյուր է հանդիսացել երեք տարբեր տեղերից աշխատավարձերը եւ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսները: Մասնավորապես, 8 մլն 807 հազար 516 դրամը գոյացել է աշխատավարձից, 259 հազար 555 դրամը գոյացել է այլ աշխատավարձից, 1 մլն 653 հազար 213 դրամը գոյացել է մեկ այլ աշխատավարձից, իսկ ահա 423 հազար 843 դրամ եւ 2 մլն 575 հազար 48 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...