Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են – Լուսանկարներ

- in Հասարակություն
hambuyr-axjik

Դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են: Նրանք երկուսն էլ այս մասին հայտարարել են ֆեյսբուքի իրենց էջերում: Արարողությունը տեղի է ունեցել հունվարի 19-ին:

Ինչպես երեւում է Իննայի հրապարակած լուսանկարից, նրանք Աստծու օրհնությունն են ստացել եկեղեցում:

Մինչեւ պաշտոնապես նշանադրության մասին հայտնելը Իննան լուսանկար էր հրապարակել: Նրա ձեռքին գրված էր «I said yes»՝ ես ասացի, այո՛:

Իննայի ու Հայկի հարաբերությունների մասին խոսակցություններ վաղուց կային: Նրանք չէին հաստատում, սակայն չէին էլ հերքում: Տարբեր միջոցառումների նրանք ներկայանում էին միասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...