Ինչու է Թրամփին անհրաժեշտ Չինաստանի հետ գործարքը

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Չինաստանի հետ առևտրային բանակցություններում շուտափույթ պայմանավորվածություն ձեռք բերել՝ բորսաներում աճի համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Թրամփի խորհրդականները նրան կոչ են անում Չինաստանի հետ շուտափույթ առևտրային գործարք կնքել:

Թրամփը ենթադրում է, որ դա թույլ կտա ԱՄՆ շուկաներում բարելավել իրավիճակը:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի ֆոնդային շուկաներում ցուցանիշների նվազեցում է նկատելի՝ Վաշինգտոն-Պեկին վեճերի անորոշության պատճառով: