«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստն անցավ բավական լարված մթնոլորտում, և խորհրդի նախագահ ընտրվեց ոչ թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեկնածուն՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, այլ երգահան Վահան Արծրունին:

Ի դեպ, նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ ներկայացուցիչներ հավաքվել են Ծաղկաձորում և քննարկել են, թե ինչ անեն, որ տապալեն խորհրդի նիստը, փորձեն խոչընդոտել Վահան Արծրունու` ԵՊԲՀ խորհրդի նախագահ ընտրվելուն: Պատահական չէ, որ երեկ արդեն նրանք պահանջում էին հոգաբարձուների խորհրդի նիստը անցկացնել փակ: Նրանց առաջարկը մերժվեց:

Երեկ մերժվեց նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությունը փակ անցկացնելու առաջարկը, և արդյունքում Արծրունին 21 կողմ ձայնով ընտրվեց: Իսկ նախարարի թեկնածու Համբարձումյանը ստացել էր 7 կողմ ձայն»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...