«Ժամանակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից:

Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում:

ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է ղեկավարել Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա ղեկավարած Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը «Իմ քայլը» դաշինքը վերցնում է իրեն»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...