Լրագրողները պարզել են աշխարհի ամենահարուստ մարդու ամուսնալուծության պատճառը

- in Հասարակություն
axjik

Amazon ընկերության հիմնադիր 54-ամյա Ջեֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է, կնոջից՝ Մաքքենզիից, բաժանվել է 25 տարվա ամուսնությունից հետո:

Ամուսինները չեն նշել ամուսնալուծության պատճառը, սակայն լրագրողները կարողացել են պարզել, որ գործարարը սիրուհի ուներ: Radar Online-ը տվյալներով, Բեզոսը 8 ամիս շարունակ գաղտնի հանդիպել է ամերիկացի հաղորդավարուհի 47-ամյա Լորեն Սանչեսի հետ:

Բեզոսը ռոմանտիկ նամակներ ու էրոտիկ լուսանկարներ է ուղարկել Սանչեսին, իր հաշվին հանգստանալու է ուղարկել թանկարժեք հանգստավայրեր: Սանչեսը, ի դեպ, 15 տարի է՝ ամուսնացած է հոլիվուդյան կինոգործակալ Պատրիկ Ուայթսելի հետ:

Բեզոսի հարստությունը գնահատվում է 150 միլիարդ դոլար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...