Խոսրով Հարությունյանի նախկին փոխնախարար որդին 319 միլիոնի փոխառություն եւ 150 հազար դոլար ունի

Khosrov Harutyunyan

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին` Ռոբերտ Հարությունյանը, ով մի քանի ամիս առաջ ազատվեց արտաքին գործերին փոխնախարարի պաշտոնից 2018 թվականի սեպտեմբերի 17-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Նախկին փոխնախարարը, որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 բնակարան, 1 առանձնատուն եւ 2 հողամաս: Որպես շարժական գույք Հարությունյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա «VOLKSWAGEN TOUAREG 3.2» եւ «NISSAN X-TRAIL 2.5 I» մակնիշների:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հարությունյանն ունեցել է 3 տարբեր չափերի բաժնեմասեր` 5 մլն 575 հազար 320 դրամի չափով, 25 հազար դրամի չափով եւ 8350 դրամի չափով:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հարությունյանը ունեցել է 319 մլն 836 հազար 596 դրամի չափով հանձնած փոխառություն: Նրա դրամական միջոցները պաշտոնական պարտականություններից հետո կազմել է 20 մլն դրամ եւ 150 հազար դոլար:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Հարությունյանն ունեցել է 2 մլն 931 հազար 721 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...