Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները՝ ո՛չ. Մարզպետներ են ազատվել

- in Տնտեսական

Կառավարության հունվարի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված են անդամների երկու երրորդը։

«Մենք կգնանք այդ ճանապարհով, անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի, քանի դեռ մենք վերջնական չենք հստակեցրել կառավարության կազմի փոփոխությունների հետ կապված հարցերը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյաննն ընդգծեց՝ մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է։ «Ուղղակի այս պրոցեսը պետք է տանել անցնցում, սահուն ու կանխատեսելի ճանապարհով»,-ասաց վարչապետը։

Նշենք, որ նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում, որոշում կայացրեց Կարեն Սարուխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի, իսկ Վահե Ղալումյանին՝ Տավուշի մարզպետի պաշտոններից:

Նշենք, որ նրանք դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում ընտրվել են պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից:

Որոշման նախագծերը կառավարություն էր ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։