Կառուցվածքային բարեփոխուներ

- in Հասարակություն
Garnik Vagharshakyan

Երկրի և նրա տնտեսության զարգացումը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական դիրքով, բնական պաշարների հարստությամբ, լավ հարևաններ ունենալով կամ էլ ծովային դարպասներով:

Աֆրիկայում կան երկրկներ, որոնք ունեն հարուստ ընդրեք, բայց գտնվում են անմխիթար վիճակում: Կան երկրներ, որոնք ունեն լավ հարևաններ և գտնվում են ծովի, նույնսիկ օվկիանոսի ափին, բայց տնտեսաւոյթան զարգացման առումով հետ են, օրինակ` Բուլղարիան, Ռումինիան, Պորտուգալիան:

Սակայն Իսրայելը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ հանգույցում, տնտեսությունը վելեք է ապրում, քանզի ունեն նպատակ, պետական մտածողություն, ռազմավարական ծրագրեր, կադրային լուրջ ներուժ և հենց այդ ամենով հանդերձ կառուցում են իրապես սոցիալական և իրավական պետություն:

Մեզանում տնտեսության զարգացումը և նրա առաջնահերթությունները հաճախ պայմանավորված են եղել և մնում, թե ով է որոշում այդ ամենը միանձնյա:

Առաջիկայում կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Դժվար է ասել, թե հետագայում այն կգնահատվի իբրև հերթական բարեփոխում, թե պարզապես փոփոխություն` ըստ անձերի և ժամանակի նպատակահարմարության:

Ըստ շրջանառող լուրերի նախատեսվում է ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների, … և ռազմարդյունաբերության նախարարություն: Բնականաբար հարց է ծագում` մի՞թե մեր պետական այրերը ամբողջությամբ չեն պատկերացնում ռազմարդյունաբերության գլոբալ խնդիրները և ցանկանում են նախարարության անվանման մեջ նման շռայլություն թույլ տալ: Չէ՞ որ ռազմարդյունաբերությունը նշանակում է նաև հաշվի առնել շուկայի պահանջները և նրանում տեղ գտնելու մեր երկրի նվազագույն հնարավորությունը:

Կամ, ասենք, սփյուռքի և մշակույթի նախարարությունների լուծարումն արդյո՞ք բխում է մեր ազգային նկարագրի և ազգապահպանության շահերից: Արդյո՞ք անհրաժեշտ է այդ կառույցների լուծարման կամ չլուծարման խնդիրը դառնա քննարկման վիճահարույց հարց: Մի՞թե պարզ չէ, որ առանց մեր ազգային մշակույթի մենք իբրև ազգ ներկայանալի չենք կարող լինել, կամ առանց սփյուռքի գաղթօջախների հետ ջերմ հարաբերությունների ազգը կկորցնի ազգապահպան հայտը:

Ինչ վերաբերում է որոշ նախարարությունների ոլորտային կառույցները Կրթության և գիտության նախարարության միացմանը, ապա այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԿԳ նախարարությունն առանց այդ էլ խոշոր և բազմաբովանդակ նախարարություն է: Եվ ուրեմն նրանում նոր ստորաբաժանումների ավելացումը կբարդեցնի այդ ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպումը: Նախակրթարանից մինչև հետբուհական կրթություն և գիտական կազմակերպությունների աշխատանքների համակարգումը դրված է ԿԳՆ-ի վրա:

Այդ գերծանրաբեռնված պայմաններում ոլորտի համակարգումը և աշխատանքների կազմակերպումը կարող է ունենալ ոչ ցանկալի հետևանքներ:

Կարծում եմ, կառավարության կառուցվածքային բարեփոխումներում նպատակահարմար կլինի ունենալ սփյուռքի և մշակույթի մեկ միասնական ոլորտային նախարարություն:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական միության նախագահ