Կարագանդայում սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց հետագայում փոխարինել են հայերով

- in Կարծիք
Arthur Ghazinyan

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով։

Ներկայում Կարագանդայում ընթանում են հակահայկական ցույցեր և վտանգված է տեղի հայ համայնքի անվտանգությունը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը կոչ եմ անում անհապաղ միջամտել գործընթացին՝ պետական պաշտպանության տակ վերցնելով Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի աշխարհի բոլոր ծայրերում բնակվող և աշխատող հայերի անվտանգությունն ու պաշտպանությունը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...