ԿՀՎ-ի նախկին ղեկավարը Պուտինին անվանել է «նվեր» ՆԱՏՕ-ի համար

- in Միջազգային
putin

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դեյվիդ Պետրեուսը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի համար «ամենամեծ նվերն» է: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Հնդկաստանում Raisina Dialogue-ի կոնֆերանսի շրջանակներում:

Պետրեուսը նշել է, որ Պուտինի իշխանության գալը նոր պատճառ է դարձել Հյուսիսատլանտյան դաշինքի գոյության համար:

ԿՀՎ-ի նախկին տնօրենը նաև նշել է, որ Վաշինգտոնը կարող է վիճարկել «նոր աշխարհաքաղաքական կարգը»: Նրա կարծիքով՝ դա կարելի է անել այդ թվում` ՆԱՏՕ-ի օգնությամբ: Չնայած այն բանին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատում է դաշինքը, Սպիտակ տունը շարունակում է զարգացնել Եվրոպայում ամերիկյան ռազմական քանակակազմ ստեղծելու ծրագրեր։

Spread the love