Կոտայքի մարզում դիմակավորված անձինք թալանել են 83-ամյա տարեց կնոջը

- in Իրավունք
dzerbakalutyun

Երեկ՝ հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկում 83-ամյա տատիկի նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, 2 դիմակավորված անձ մուտք է գործել 83-ամյա Վարսիկ Մանուկյանի տուն և դանակով սպառնալով հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, այնուհետև դիմել են փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...