Հայաստանը 3-րդ տեղում է. 2018-ին Վրաստան է այցելել 1,3 միլիոն հայ զբոսաշրջիկ

- in Տնտեսական
Tbilisi

Անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ՝ 8,7 միլիոն մարդ: Դա 14,9%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմը:

Ինչպես գրել է «Կովկասյան ուզել»-ը, 2017-ին Վրաստան է ժամանել 7,5 մլն մարդ: Առաջատարների թվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիները:

Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից՝ 1,4 մլն մարդ, ինչը 2017-ի համեմատ 9,5%-ով ավելի է: Երկրորդ տեղում ռուսներն են՝ գրեթե 1,4 մլն մարդ, ինչը 2017-ի համեմատ ավելի է 23,8%-ով: Երրորդ տեղում Հայաստանն է. Հայաստանից Վրաստան է ժամանել 1,3 միլիոն մարդ:

Վրաստան են այցելել նաև Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Իսրայելի, ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ:

Նախնական տվյալներով՝ զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը 2018-ին գերազանցել է 3 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և տնտեսության ու զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան «զբոսաշրջային տարվա» արդյունքների շնորհանդեսին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...