Հայաստանն անվտանգ երկիր է զբոսաշրջիկների համար․ Forbes ամսագրի գնահատականը

- in Հասարակություն
hayastan-armenia

Հայաստանում, ըստ Forbes ամսագրի փորձագետների, զբոսաշրջիկների համար վտանգի մակարդակը ցածր է։ Այն համեմատաբար անվտանգ զբոսաշրջային երկիր է համարվում: Այս մասին ասված է Forbes ամսագրի փորձագետների գնահատականի մեջ։

Նրանք գնահատել են զբոսաշրջային երթուղիներն անվտանգության տեսանկյունից և կազմել երկրների քարտեզն՝ ըստ վտանգավորության աստիճանի 2019-ին ճամփորդելու համար: Ըստ հրապարակման, զբոսաշրջային ուղղությունների քարտեզը կազմելիս հաշվի են առնվել ճանապարհային անվտանգությունը, բուժծառայությունների մակարդակը և ընդհանուր անվտանգությունը:

Հայաստանում, ըստ փորձագետների, վտանգի մակարդակը ցածր է, այն համեմատաբար անվտանգ զբոսաշրջային երկիր է համարվում: Իսկ առողջապահական առումով Հայաստանը վտանգի բարձր մակարդակ ունեցող երկրներից է: Բարձր է գնահատվել նաև ճանապարհային վտանգի գործոնը:

«Ծայրահեղ» վտանգ ներկայացնող երկրների շարքում հայտնվել են Աֆղանստանը, Եմենը, Սոմալին, Սիրիան, Հարավային Սուդանը, Մալին և Լիբիան: Վտանգի տարբեր աստիճաններ ունեցող երկրների թվում նշվում են նաև զբոսաշրջային հայտնի ուղղություններ հանդիսացող Եգիպտոսը, Մեքսիկան և Հնդկաստանը:

Համեմատաբար անվտանգ երկրների շարքում նշվում են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Եվրոպայի մեծ մասը: