Հայաստանն ու Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են

- in Միջազգային
mak

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բաշխել է կազմակերպության առաջիկա երեք տարվա ծախսերը: ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը հաղորդել է կազմակերպության մասնակից երկրների կողմից բյուջեի վճարումների նոր սանդղակի մասին:

Յուրաքանչյուր երկիր պարտավոր է կազմակերպության ընդհանուր ծախսերի որոշակի մասնաբաժինը վճարել, ընդ որում խոշորագույն երկրների համար սահմանափակում է սահմանված՝ առավելագույնը 22%, ամենաաղքատ երկրների համար՝ առավելագույնը 0.01%:

Ընդունված որոշման համաձայն՝ ԱՄՆ-ը կշարունակի վճարել ՄԱԿ-ի ծախսերի հնարավոր առավելագույնը՝ 22%-ը: Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից և դարձել ՄԱԿ-ի բյուջեի երկրորդ խոշորագույն վճարողը`12%-ից ավելի:

Խոշորագույն հովանավորների թվում են Ճապոնիան՝ 8.564%, Գերմանիան՝ 7% և Ֆրանսիան՝ 4.427%: Ռուսաստանը 2.405 %-ով 8-րդ տեղում է:

Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում ամենամեծ բեռը բաժին է ընկնում Ղազախստանին` 0.187%, մնացածը` 0.1%-ից պակաս:

Ադրբեջանը պարտավոր է ապահովել ՄԱԿ-ի բյուջեի 0.049%-ը, Վրաստանը` 0.008%-ը, Հայաստանը` 0.007%-ը: Այսպիսով, Վրաստանը և Հայաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են, գրում է «Թբիլիսյան շաբաթը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...