Հայաստան – Եվրամիություն հարաբերություններում փոփոխություն է կատարվել

- in Հասարակություն
Hayastan EM

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ականների հայտարարությունը, թե՝ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կորցնում է իր քաղաքական նշանակությունը:

«Ինձ թվում է՝ նախկիններն իրենց տեղը գտնելու կարիք ունեն, բայց դա լավագույն ձևը չէ, որ նրանք նայեն և ուրախանան, եթե Հայաստանն ու մեր ժողովուրդը ձախողեն, և տխրեն, եթե հաջողություններ ունենան»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում փոփոխություն է կատարվել. «Եթե նախկինում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կրում էին իմիտացիոն բնույթ, ընդ որում՝ Հայաստանին թվում էր, թե դա հաջողվում է, իրականում մեր եվրոպացի բարեկամները փակում էին աչքերը այդ խորամանկության վրա: Հիմա, ես համոզված եմ, փոխվել է այդ հարաբերությունը: Այսօր մենք շատ ավելի առաջ ենք գնացել, քան հնարավոր է. մեր ժողովուրդն այսօր շատ ավելի է պահանջում մեզնից, քան մենք պատրաստ ենք անել, քան Եվրամիությունը սպասում է»: