Հայերի կարծիքով բոլորը հայ են, իսկ վրացիները հայ են համարում նրանց, որոնց չեն հավանում

- in Հասարակություն
Saakashvili

Վրացիները չեն ուրախանում միմյանց հաջողությամբ: Այս մասին Նյու Յորքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միիխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ վրացիները միայն վատաբանում ու նախանձում են հայրենակիցներին՝ ի տարբերություն հայերի, որոնք ուրախանում են միմյանց հաջողությամբ և ամենուր հայ փնտրում:

«Օրինակ՝ երբ վրացին լսի, որ իր հայրենակիցը Կալիֆոռնիայում հաջողության է հասել, առաջին արձագանքը կլինի՝ դու այդ հիմարին նայիր: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք հարվածում, ծխախոտի ուղարկում․․․ինչպե՞ս հասավ հաջողության»,-ասել է Սաակաշվիլին:

«Եթե հայերին հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ ով վրացիներն, ում չեն հավանում, կասեն՝ հայ է, Վրաստանի կեսը ներառյալ, ես ևս»,- ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ նախանձում է հայերին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...