Հարցում. Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներն են

- in Միջազգային
trump-putin

Ռուսաստանը և ԱՄՆ-ն ամենավտանգավոր երկրներն են, որոնք սպառնում են համաշխարհային անվտանգությանը:

Գերմանիայի Forsa հետազոտական ինստիտուի տվյալների համաձայն՝ այդպես է կարծում տեղի բնակիչների մեծամասնությունը, գրում է Bild պարբերականը:

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը համարում եք ամենավտանգավոր երկիր, հարցվածների 56 տոկոսը դրական պատասխան է տվել: ԱՄՆ-ի պարագայում «այո» է ասել 55 տոկոսը: Դրանց են հաջորոդում Հյուսիսային Կորեան (27 տոկոս), Թուրքիան (24 տոկոս), Սաուդյան Արաբիան (23 տոկոս) և Չինաստանը (16 տոկոս):

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...